Веселей...

Журнал начинающего Папы

Previous Entry Add to Memories Tell a Friend Next Entry
Մկների ժողով
В саду
[info]hovulik
Սով էր, սով էր Մկստան
Կատվի ձեռից լկստան:
Գզիրն ընկավ դռնեդուռ,
Էլ չթողեց տուն-կտուր,
Ջահել, ահել գեղովի,
Ջոջերին ջոկ տեղովի
Կանչեց, բերեց ժողովի`
Թե ինչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն:

Եկան գյուղի ջոջերը,
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին.
- Լսե’ք, մկնե’ր ցեղակից,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտեր ծերուկ եմ,
Բայց պատվավոր մի մուկ եմ.
Պակսեց ուժը իմ ոտի,
Պետք մեռնեմ անոթի...

Սովն է չոքել դռանը,
Ա~խ, մռռանը, մռռանը,
Վեր է ընկել մառանը,
Ինչքան ասես նազ անի,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս վազ անի,
Գլխից բռնի, կախ անի,
Թաթովը տա, խաղ անի,
Ուտի, քեֆ չաղ անի,
Էսպես զուլում ու կրակ,
Դեռ աչքերն էլ` ջուխտ ճրագ:

Բայց թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու չէ’ զուր տեղը,
Ցավն էլ ունի իր դերը...
Ա~յ, բերել եմ ես մի զանգ,
Ծափ, ծլնգոց,
Մեջը զնգոց.
Կատվի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա,
Որ ինչքան էլ շորորա,
Ստից սատկի, տազ անի`
Գալն իմանանք գազանի:

Է’, զանգը ով կախ անի.
- Ալո դու:
- Ալոն տանի:
- Բալո դու:
- Բալոն կախե
- Չալո դու:
- Չալոն կաղ է
- Մստո դու:
- Մստոն կարճ է:
- Փոստո դու
- Էդ էլ խիղճ է:
- Համբո դու
- Ես տկար եմ
- Չամբո դու
- Ասենք տարա, բա որ կատուն գա ինձ վրա:
- Բստոն, Խտոն թող մեկից
բռնեն կատվի քամակից:
- Ինչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը:
- Լռի, հանդուգն,
կոտորվեք դուք,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճառ ասեմ, թե զանգ կախեմ,-
գոչեց ջոջը, քաշեց պոչը:

Մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում [info]sevakmkrtchyanը թարգմանել է և ներկայացրել է այստեղ

Скажите, пожалуйста, вы женаты? И если да, то не венчались ли вы в Сурб Саркисе? А если да, то не снимал ли вашу свадьбу Ашот Мкртчян?

я женат, нет я как [info]hovulik венчался в Сурб Ованесе, и мою свадьбу снимала Ника

Я вчера смотрел фильм Ашота об Армении, и мне почему-то показалось, что жених той свадьбы, эпизод из которой он поставил в фильм, похож на вас.

Извиняюсь, ошибся:)

я был бы очень рад, если бы моя свадьба попала в филь про Армению.
а перевод вышеукзанного текста читали?

Отличный текст!

Это про нашего похварчапета:)

да про всех... про власть, и про всех всех всех...
а перевод читал...


Home